ՀասարակությունՏնտեսական
Գերմանիայում բնակվող գյումրեցին իր բիզնեսը բերում է Գյումրի


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Գյումրիում օրերս բացվեց եւս մեկ տպարան: Գյումրեցիները կրկին փորձում են զարգացնել ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող տպագրական գործը: Գերմանիայի Քյոլն քաղաքում ժամանակավորապես բնակվող Սամվել Բադալյանը իր ու իր երեխաների ապագան ցանկանալով տեսնել հարազատ քաղաքում, ընտանիքի տպագրական բիզնեսը հիմնել է Գյումրիում:
Գերմանական հաստոցներով գործող նորաբաց տպարանը կկարողանա իրականացնել մեծ քանակի պատվերներ, կապահովի 20 աշխատատեղ: Իսկ քաղաքային ու մարզային իշխանությունները վստահեցնում են, որ մեծ սիրով ու պատրաստակամությամբ պատրաստ են ընդառաջել ցանկացած ներդրողի, ով իր լուման կունենա մարզի տնտեսության զարգացման գործում։