ԿարևորՀասարակություն

Արգելված վայրում կանգնած մեքենան կտարհանեն, վարորդին՝ կտուգանեն

Սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա), հայտնում են ճանապարհային ոստիկանությունից։

Մասնավորապես՝ տարհանվելու են կանգառն արգելող ճանապարհային նշանի և տարհանման մասին նախազգուշացնող ցուցանակի ազդման գոտում կայանած տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցները, որոնք կայանված են կանգառն արգելված վայրերում (օրինակ՝ երթևեկելի երկրորդ գոտում կամ մայթերի վրա) և խոչընդոտում են երթևեկության այլ մասնակիցների երթևեկությանը։

Միաժամանակ՝ ոստիկանությունից հայտնում են, որ նման իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված է տուգանք՝ 40.000 (քառասուն հազար) դրամի չափով:

Back to top button