Հասարակություն

Սիրիահայ ուսանողների համար սահմանվելու է ուսման վարձավճարի զեղչ

ՀՀ կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին՝ սիրիահայ ուսանողների համար ուսման վարձավճարները զեղչելու հանձնարարականով։

«ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական բաժիններում սովորող սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի 50% զեղչ, իսկ բուհում սովորողների համար` ուսման վարձավճարի չափը սահմանել 2012-2013 ուստարվա համար ՀՀ քաղաքացիների համար սահմանված վարձավճարի չափով:
Սիրիայի բուհերից ՀՀ բուհեր տեղափոխվել ցանկացող սիրիահայ ուսանողների համար, եթե առարկայական տարբերությունները գերազանցում են 20 կրեդիտը, սահմանել առարկայական տարբերությունների հանձնման ժամկետ և նրանց հնարավորություն տալ ուսումնառությունը շարունակել այն կուրսից, որից նրանք տեղափոխվել են»,- ասված է շրջաբերականում:

Back to top button