

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Նախագահը Վեհափառ Հայրապետի և Կիլիկիո Կաթողիկոսի հետ քննարկել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակում սիրիահայ համայնքի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների անվտանգությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցները քննության են առել ուժերը համախմբելու, առկա լարված և վատթարացող հումանիտար իրավիճակում տագնապալի օրեր ապրող սիրիահայ մեր կարիքավոր եղբայրներին ու քույրերին համակարգված սատարելու և նրանց հնարավոր առավելագույն աջակցություն ցուցաբերելու ուղիները: