ԿարևորՄիջազգային

Սիրիական թնջուկ. Փոփոխություններ Արեւմտյան ճակատում (լրացվում է)

լրացվել է ժամը 15։55- ին

ԱՄՆ- ը փորձում է միջազգային կոալիցիա ձեւավորել
ԱՄՆ-ը Սիրիայի դեմ ռազմական գործողություններ չի սկսի առանց դաշնակիցների աջակցության եւ շարունակում է ձգտել միջազգային կոալիցիայի ստեղծմանը, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը։ «Այդպիսին է նախագահ Օբամայի և մեր կառավարության նպատակը, որպեսզի ինչ որոշում էլ կայացվի, այն լինի միջազգային համագործակցություն»,- Հեյգելի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Պենտագոնի ղեկավարը նշել է, որ մի շարք երկրներ հրապարակավ իրենց դիրքորոշումն են հայտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ, և ԱՄՆ-ի մոտեցումն այս հարցում համատեղ գործելու մեջ է։

Ֆրանսիան կմասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողություններին

Ֆրանսիան հնարավոր է մասնակցի Սիրիայում ռազմական գործողություններին՝ հակառակ ԱՄՆ որոշ դաշնակիցների՝ հակամարտության չմիջամտելուն։ Նախագահ Ֆրանսուալ Օլանդը BFM-TV հեռուստակայանին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի՝ ռազմական գործությանը չմասնակցելու որոշումը չի փոխի Փարիզի պատրաստակամությունը։

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լե Դրիանը այսօր հայտարարել է, որ զինված ուժերը պատրաստ են արձագանքել Սիրիայի հարցով նախագահի կարգադրությանը, երբ այն լինի։ Ֆրանսիական ռազմածովային ուժերը վերջին օրերին տեղափոխվել են Միջերկրական ծովի արեւելյան մասը։

Երկրի օրենքի համաձայն՝ Ֆրանսիայի նախագահն իրավունք ունի արտոնել բանակի մասնակցությունը ռազմական գործողություններին առանց խորհրդարանի համաձայնության, եթե այս գործողությունները չորս ամսից երկար չեն տեւելում։

Սիրական բանակը պատրաստվում է լայնամասշտաբ հարձակման

Սիրիայի կառավարական զորքերը պատրաստվում են գրոհել Դամասկոսի Մուադամիյա արվարձանը, որտեղ օգոստոսի 26- ին այցելել էին ՄԱԿ- ի տեսուչները, այսօր հայտնել է Ալ- Արաբիա հեռուստակայանը՝ հղում անելով սիրիական ընդդիմադիր ԶԼՄ- ներին։ Սիրիայի պաշտոնական լրատվամիջոցներկ օգոստոսի 21- ին էին հայտնել լայնամասշտաբ հարձակման մասին։


Բրիտանական խորհրդարանի անակնկալ որոշումը
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը դեմ է քվեարկել Սիրիայի դեմ ռազմական գործողությունների ծրագրին։ Կառավարության հետ բուռն բանավեճերից հետո վարչապետ Քեմերոնի ներկայացրած բանաձեւին կողմ է քվեարկել 272 պատգամավոր, դեմ՝ 285, հայտնում է Բի Բի Սի- ն։

Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ խորհրդարանը հստակ հասկացնել է տվել, որ դեմ է ռազմական գործողություններին եւ խոսատցել է «համապատասխանաբար գործեր»։ Խորհրդարանի որոշումը, որը վերլուծաբանների համար անկանխատեսելի էր, բրիտանական ուժերի մասնակցույունը Ասադի վարչակարգի դեմ ամերիկյան ուժերի գործողություններին դարձնում է անհնար։
ԱՄՆ պատրաստ է միայնակ գործել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Սիրիայի դեմ հնարավոր գործողույունների որոշումը թելադրված կլինի ազգային շահերով, հայտարարել է երկրի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթել Հայդենը՝ մեկնաբանելով բրիտանական խորհրդարանում կայացած քվեարկությունը։

«Մենք տեսել են բրիտանական խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքները։ ԱՄՆ շարունակում է Բրիտանիայի կառավարության՝ մեր ամենամերձավոր դաշնակիցներից եւ բարեկամների մեկի հետ խորհրդակցույունները։ Ինչպես արդեն ասել ենք, նախագահի որոշումը թելադրված կլինի ԱՄՆ շահերով»,- նրա խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

ՆԱՏՕ- ն եւս հրաժարվում է ռազմական գործողություններին մասնակցել
ՆԱՏՕ- ի առնվազն 12 երկիր բրիտանական խորհրդարանի որոշումից հետո հրաժարվել է Սիրիայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելուց, եթե չլինի ՄԱԿ- ի Անտվանգության խորհրդի արտոնությունը, ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ին հայտնել է Բրյուսելի իրազեկ աղբյուրը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ- ի ԱԽ- ում բրիտանական բանաձեւի ընդունումը հավասար է զրոյի, ուստի Դամասկոսի դեմ գործողություններին չմասնակցելու ՆԱՏՕ- ի որոշումը վերջնական է։

Back to top button