Քաղաքական
ՀՀ նախագահի ՌԴ այցի ընթացքում կքննարկվեն նաեւ Հրվ. Կովկասի անվտանգության հարցերը


Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը՞
Ենթադրվում է նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների և Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում: