ԿարևորՀասարակություն

Կրթական բարեփոխումների առաջին խանգարողը հասարակության հավատի բացակայությունն է

Հասմիկ Մարտիրոսյան

«Ռադիոլուր»
Այսօր տեղի ունեցավ Արմեն Աշոտյան -ավագ դպրոցի տնօրեններ հանդիպում- խորհրդակցությունը, և շուրջ 1 ժամ տևած հանդիպման ընթացքում բարձրաձայվեցին մի շարք կարևոր հարցեր, առաջադրվեցին առաջարկներ, որոնց լուծումը հրամայական պահանջ է, և համակարգի կայացման երաշխիք: Այն, որ խնդիրներ կան, չհերքեց նաև կրթության գլխավոր կազմակերպիչը, սակայն բացառել դրականի առկայությունը, նույնպես անխուսափելի է:

Նախ, հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն էլ ունեն շենքային բարեկարգման պահանջ, կան դպրոցներ որոնք գտնվում են ծայրահեղ վատ վիճակում: Մարզային այցելությունից հետո նախարարությունը մշակել և առանձնացրել է այն դպրոցները, որոնք ՀԲ հետ մշակված և հաստատման փուլում գտնվող դրամաշնորհային ծրագրի իրագործման դեպքում ընդգրկվելու են առաջնահերթ վերկանգնողական օգնության ծրագրում: Շենքային պայմանների բարելավմանը զուգահեռ առկա է նաև դասապատրաստման արդիականացման և նորագույն, կիրառական մեթոդոլոգիայի ներդրման անհրաժեշտություն, որը մրցունակ պայմաններ կստեղծի ավագ դպրոցների, վարժարանների, ուսումնարանների միջև առողջ կրթական պայքարի ապահովման գործում:

Արձանագրելով առաջին դրական արդյունքները՝ համակարգը ներդրված օրվանից ունեցել է լուրջ ընդդիմախոսներ` հակընդդեմ փաստարկներով: Աշոտյանը չխուսափելով ու չքողարկելով առկա խոչնդոտները խոսեց և մատնանշեց այն հիմանական խնդիրները, որոնք խանգարում են ավագ դպրոցների վերջնական կայացմանը։ Նախ՝ դա հասարակության կողմից հավատի բացակայությունն է, որը ավագ դպրոցի կայացման հիմանական երաշխիքներից է։ Ծնողներին միայն մեղադրանք չուղղելով՝ նախարարը նմանօրինակ վիճակի պատասխանատու համարեց դպրոցներին` կառավարման մրցունակ մոդելի բացակայության հարցում, որի դեպքում հնարավորություն չի ընձեռվում ակտիվ ներգրավել նորագույն և արդի կրթական ծրագրերի միջոցով լիարժեք գիտելիքների կազմակերպամն պրոցեսին:

Նախարարը նաև բացասական գնահատեց տնօրեն-ծնող փոխադարձ համաձայնությունը, որով անուղղակի խոչընդոտվում է երեխայի ամենօրյա դպրոց հաճախելու իրավունքը: Դպրոցի տնօրեններն ունեն իրենց հակափաստարկը. ժամանակակից մեթոդով ուսուցում կազմակերպելու խնդիր կա, այն էլ ոչ բոլոր ավագ դպրոցներում, բայց կա նաև ծնողի կողմից կրկնուսույցին ավելի վստահելու փաստ, և այդ կերպ էլ բացակայությունների շարք է ապահովվում։

Տնօրեններն ունեին նաև իրենց առաջարկները, որոք նախարարը լսեց և խոստացավ համատեղ քննակել և լուծման արդյունավետ տարբերակներ գտնել:

Խնդիր կա որոշ ավագ դպրոցների գերբռնվածության և թերբեռվածության հարցում, որոնք մրցունակ պայմանների`գրավիչ և կրթական բարձր մակարդակի անհամատեղելիության բացակայության հետևանք են: Մրցակցային անհավասար պայմաններ են ստեղծվել ուսումնարանների, վարժարանների հետ պայքարում, սակայն խնդիրները նախարարը խոստացավ լուծել` առանցքում ունենալով կարևոր նախապայման. ստեղծել կառավարման այնպիսի մեխանիզմ, ուսուցման արդի մեթոդ, որը կառաջարկի գիտելիքների անհրաժեշտ բազա, կձևավորի հավատ ավագ դպրոցի նկատմամբ:

«12-ամյա կրթության համակարգը և առանձնացած ավագ դպրոցների ցանցի ներդնումն այլևս անշրջելի իրականություն է»,- տնօրենների հետ հանդիպման ժամանակ վերջում հայտարարեց Արմեն Աշոտյանը և խորհուրդ տվեց սպասել մինչև 12-ամյա կրթությամբ առաջին շրջանավարտներին։

 

Ցուցադրել ավելի
Back to top button