Միջազգային
Կոռումպացված ոստիկանության բարեփոխիչին մարդկային մարմնի մասեր են ուղարկվել


Քենիայի մայրաքաղաքում ոստիկանության ազգային հանձնաժողովի նախագահ Ջոնսթոն Կավուլուդիի գրասենյակի մոտ անհայտ անձինք թողել են մարդկային մարմնի մասեր, հայտնում է Բի Բի Սի- ն։ Դեղին տոպրակի մեջ փաթաթված են եղել մարդկային գլուխ, արնաթաթախ ձեռքեր եւ «Կավուլուդի, հաջորդը դու ես» գրությունը։
Իր նշանակումից ի վեր Կավուլուդին ձեռնամուխ է եղել քենիական ոստիկանության բարեփոխման, ինչպես ցույց է տալիս կյանքը, արյունոտ գործին։ Այս երկրի ոստիկանությունը համարվում է Արեւելյան Աֆրիկայի երկրների մեջ ամենակոռումպացվածը։