Արմեն Աշոտյանը չի հիշում՝ ուսանողն իր կրթության որակի համար պայքարի


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հանրապետության հինգ բուհերում ուսման վարձավճարի բարձրացման ու դրան հաջորդած դժգոհութունների խնդիրը շարունակում է մնալ օրվա լրահոսի առանցքային թեմաներից մեկը: Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի խնդրի շուրջ այսօր հերթական հանդիպումն է անցկացրել ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի երիտասարդության հարցերով ենթահանձնաժողովի անդամների հետ:
ԱԺ-ի նիստերի օրակարգում շատ շուտով քննարկման կդրվի «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որի միջոցով կառավարությունը փորձելու է լուծել բարձրագույն կրթության մատչելիության խնդիրը, որը ուսման վարձավճարի վերջին թանկացումներից հետո առավել սրվել է: Թանկացման առիթով Հանրային խորհրդի անդամներին իրենց մտահոգությունները կրթության ու գիտության նախարարին էին փոխանցել ավելի վաղ։
«Եթե պոպուլիզմով տարվեմ, հիմա էլ կարող եմ ասել` այո պետությունն ամբողջությամբ պետք է կրի բարձրագույն կրթության բեռը»,- վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանի հարցադրմանն արձագանքեց Արմեն Աշոտյանը` նկատելով, որ նման ճոխություն չեն կարող իրենց թույլ տալ անգամ ամենահարուստ երկրները:
Ստացվել է այնպես, որ Հայաստանում այդ բեռը կիսում են ուսանողն ու պետությունը: Այս դաշտում նախարարն այլընտրանքային ֆինանսավորման անհրաժեշտություն է տեսնում:
Խնդրի լուծման տարբերակներում ուսանողներն առաջարկում են իրենց մոտեցումները, օրինակ` ուսման վարձը թանկացնել միայն ցածր առաջադիմությույն ունեցող ուսանողների համար: Արմեն Աշոտյանը նկատեց, որ այս հարցում տեսակկետները մեծ հաշվով համընկնում են և խնդրի լուծումը, ըստ էության, հենց դրան էլ տանում է, միայն թե մեխանիզմներն են տարբեր:
Կրթության հանդեպ վերաբերմունքը նախարար Աշոտյանն այսօր ամենացովոտ խնդիրների ցանկում է տեսնեմ: Ինչպես ասում է` չի հիշում մի դեպք, որ ուսանողն իր կրթւթյան որակի համար պայքարի։ Իսկ ահա Սլավոնական համալսարանի շրջանավարտ Վազգեն Սահակյանը վարձավճարի բարձրացման միջոցով կրթության որակի բարելավման հիմնավորումը դժվար է ընկալում։