ԿարևորՀասարակություն

Սոցիալականից մինչեւ հանրային շահ. կառավարության նիստում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն արձակուրդից վերադարձել է և այսօր նրա ղեկավարությամբ կառավարությունը հերթական նիստն է անցկացրել: Նիստի օրակարգը բավականին հագեցած էր, սովորականից ավելի երկար՝ շուրջ 30 րոպե է տևել նաև գաղտնի հարցերի քննարկումը: 
Նվազագույն ախատավարձը մինչեւ 17 թ. կգերազանցի աղքատության շեմը. հաջորդ տարի այն բարձրացնելու առաջարկը մերժվեց
Կառավարությունը մերժել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների՝ 2014թ հունվարի 1- ին նվազագույն աշխատավարձը բարձրացնելու առաջարկը: Կ
առավարությունում խոստանում են. մինչև 2017 թ մեր երկրում նվազագույն աշխատավարձը կգերազանցի աղքատության շեմը: Հենց այս տրամաբանությամբ էլ կառավարությունն այսօր մերժեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների՝ 2014թ նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ բարձրացնելու առաջարկը: Արդեն հաջորդ տարվա հունավրից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կկազմի հիսուն հազար դրամ։

Սոցիալական հատուկ խումբ են կազմում նաև կենսաթոշակառուները, որոնք վերջին ամիսներին գումարները ստանալու հետ կապված խնդիրների առաջ էին կանգնում։ Այսօր արդեն ոլորտում առկա խնդիրները գրեթե վերացվել են: Ու չնայած աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր հայտարարեց, որ օրենքով ամրագրված չէ, թե կոնկրետ որ օրը կենսաթոշակառուն պետք է թոշակ ստանա, այդուհանդերձ՝ վերջիններիս կոչ արեց կենսաթոշակ ստանալու համար  այցելել յուրաքաքանչյուր  ամսվա սկզբի երրորդ աշխատանքային օրը:

Նախարարն  անդրադարձավ նաև համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերին. սոցիալական ապահովության պետական ծառայության պետը  9 աշխատակցի ազատել է աշխատանքից, ինն էլ խիստ զգուշացման են ենթարկվել։ «Եղել են դեպքեր, երբ կենսաթոշակառուներից ծառայություն մատուցելու համար  գումարներ են պահանջել: Կենսաթոշակառուները նաև գրավոր են ներկայացրել իրենց դիմումները։ Շատ դեպքերում գումար պահանջողները մատնանշել են, որ այդ գումարները մերը չեն, պետք է ավելի բարձր (վերադասին. խմբ) տանք: Բնական է՝ նման պահանջ չկա: Կա հակառակ մոտեցումը, ցանկացած կենսաթոշակառուի պետք է պատշաճ ծառայություն մատուցվի և պետությունը այդ ծառայություններ մատուցողներին վարձատրում է աշխատավարձով»։ Նախարարը նման պահանջի դեպքում խնդրեց գրավոր դիմել իրենց:

Ուսման վարձավճարները չեն իջնի, սակայն կսահմանվի վերին շեմ

Սոցիալական դժգոհության առիթ վերջին շրջանում ունեցան նաև ուսանողները կամ ինչպես պատկան մարմիններն են վստահեցնում, մի քանի ակտիվիստներ: Նրանք դժգոհում են բուհերի վարձավճարների բարձրացումից: Հերթական ակցիան այսօր էր՝ մինչեւ  կառավարության նիստը: Հենց այդ ժամանակ էլ կրթության ու գիտության նախարարը ակտիվսիտներին հորդորեց հետևել կառավարության նիստին: Նիստի ընթացքում մի քանի նախագծեր հաստատվեցին, որով, նախարարի պարզաբանմամբ,  բավականին մեծ գումարներ են ուղղվելու ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանը: «Օրեսնդրական նախաձեռնությամբ մենք կատարում ենք մեր նախընտրական խոստումն ու կառավարության ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը.- հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Կառավարությունը գործիք  է ունենալու որպեսզի սահմանի ուսման վճարների վերին շեմ: Այսօր մենք նման հնարավորություն չունենք, բայց մեր նախընտրական խոստումը հիմնվում էր նաև միջազգային փորձի վրա, որ այսօր բազմաթիվ երկրներ ունեն այդ գործիքը, և քանի որ սա սոցիալապես լրջագույն հնչողություն ունեցող խնդիրներից մեկն է, պետությունները այս գործքիները կիրառում են, որպեսզի նաև հանրությունը տեղյակ լինի, որ կառավարությունը կարող է զսպել ուսման վարձերի աճը և կարող է միջամտել, եթե տեսնի, որ ուսման վարձերը անհիմն ձևով են բարձարնում և չեն համապատասխանում շուկայական այն գներին, որ այսօր ձևավորվել են ՀՀ_ում»,- ասաց նա։

 

Փակ շուկան նոր ճարտարապետությամբ արդեն փաստ է
Կառավարությանն առընթեր ճարտարապետական խորհրդի նախագահ Նարեկ Սարգսյանն ասաց, որ նախկինում համաձայնեցված նախագիծ է, ինքը  «Ժառանգություն»  կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ բնակիչների  հետ հանդիպումներ ունեցել է: Նարեկ Սարգսյանն ինքն էլ է գտնում, որ նախկինում  հաստատված 15-հարկը և հեռավորությունները պահպանված չեն։ «Ա
րդեն նախագիծը, որ քաղաքապետարան են ներկայացրել, այդ ընթացքից ես տեղյակ չեմ»։ Նարեկ Սարգսյանը, ի դեպ, այսօր չբացելով  փակագծերը հայտարարեց, որ ինքն ամեն ինչ արել է, որպեսզի Փակ շուկան առևտրի կենտրոնի չվերածվի, «ես շատ բաներ արել եմ, բայց չի հաջողվել»։

Ոստիկանության գործողությունները համաչափ են, ասում է արդարադատության նախարարը
Չեն հանդարտվում կրքերը Կոմիտաս 5 հասցեում: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը  պատրաստ է տասնյակ երկրներ թվարկել, որտեղ քաղաքային ու միջքաղաքային ճանապարհներ փակելու համար անգամ քրեական պատասխանատություն է նախատեսվում,  «որևէ հանրային միջոցառում չի թույլատրվում փողոցում կատարել»: Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանության կատարած գործողությունները Հրայր Թովմասյանը միանգամայն իրավաչափ է համարում։ «Կ
արող են լինել դեպքեր, երբ ոստիկանը վերազանցած լինի իր լիազորությունը, որոնք պետք է առանձին ուսումնասիրության առարկա դառնան: «Սեռական հայհոյանք տվողները ոստիկանությունում տեղ չունեն, որպես մարդ կարող է փողոցում հայհոյել, բայց ոստիկանական ուսադիրներ չպետք է կրի, քանի որ իրեն տիրապետելու, հավասարակշռության առումով խնդիրներ ունի»,- ասաց նախարար Թովմասյանը, սակայն համոզմունք հայտնեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անհրաժեշտ միջոցառումներ ձեռք կառնի։

Հանրային շահ՝ «Հին Երեւանի» համար
Կառավարությունն այսօր  Երեւանի քաղաքապետարանի առաջարկությամբ Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ   բացառիկ՝ հանրային գերակա շահ հայտարարեց:  Կառավարությանն առընթեր ճարտարապետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ «
դրանք հին գերակա շահերի տարածքներն են,  դրանք հիմնականում ավարտված տարածքներ են։ Խոսքը վերաբերում է «Հին Երևան» ծրագրին։

Ցուցադրել ավելի
Back to top button