Հասարակություն

Որոշվել է Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի օրը

Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա սեպտեմբեր 24-27-ը Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և ներկայությամբ, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Ժողովի անցկացման օրը որոշվել է օգոստոսի 28-29-ը Ս. Էջմիածնում գումարված  Եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական հանձնախմբի նիստում։ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը հանձնախմբի անդամներին ընդունել էր եւ ներկայացրել Եպիսկոպոսաց ժողովի մասին իր պատկերացումները։

Ցուցադրել ավելի
Back to top button