ՄիջազգայինՄշակույթ

Մոնիկա Բելուչիի նոր ընտրյալը ադրբեջանցի միլիարդատեր Իսմայլովն է

Կինոաստղ Մոնիկա Բելուչիի ամուսնալուծության պատճառով, որի մասին երեկ հաղորդել են համաշխարհային լրատվամիջոցները, պարզվում է ադրբեջանցի օլիգարխ Թելման Իսմայլով է՝ վերջերս փակված մոսկովյան Չերկիզովսկի շուկայի սեփականատերը։ Դերասանուհին իր հանրահայտ ռեժիսոր- դերասան ամուսնուն՝ Վենսան Քասըլին, փոխարինող է գտել մոսկովյան ադրբեջանցիների շրջանում։

Մոնիկան և միլիարդատեր Իսմայլովը ծանոթացել են 2009 թվականին՝ Թուրքիայում՝ հյուրանոցի բացման արարողության ժամանակ, որի հարևանությամբ կառուցվում էր ադրբեջանցի օլիգարխի բնակելի համալիրը: Բելուչչին և Իսմայլովը բազմից ներկա են եղել հասարակական միջոցառումների։

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ ադրբեջանիցի օլիգարխը աստղերի նկատմամբ միշտ էլ թուլություն է ունեցել. մինչ Մոնիկա Բելուչիի հետ ծանոթությունը Իսմայլովը 500 հազար դոլար է վճարել Ջենիֆեր Լոպեսի ծննդյան արարղությանը մասնակցելու համար։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button