Տնտեսական

Հայաստանը կներկայացվի «Չինաստան- Եվրասիա» ցուցահանդեսին

Սեպտեմբերի 2-7-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինձյան Ույգուրյան Ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքում տեղի տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» երրորդ ցուցահանդեսը՝ «Բացահայտումներ, Փոխադարձ վստահություն և համատեղ զարգացումներ» խորագրով, հայտնում են Զարգացման հայկական գործակալությունից։

«Չինաստան-Եվրասիա» միջազգային ցուցահանդեսը նոր հարթակ է Չինաստանի և  Եվրասիական  երկրների տնտեսական, առևտրային, ներդրումային, գիտական և տեխնոլոգիական  համագործակցության համար: Ցուցահանդեսի կարևորագույն ձեռքբերումներից է եվրոպական արտադրության ապրանքների ճանաչելիության բարձրացումը չինական շուկայի սպառողների շրջանում:

Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն «Զարգացման հայկական գործակալություն»ՓԲԸ, «Բորոդինո» Հայաստանի պահածոների գործարան (պահածոներ), «Ռուկար Գրուպ» ՍՊԸ (մրգային օղի), «Արկոլադ» ՓԲԸ (շոկոլադ), «Թամարա Ֆրուտ» ՓԲԸ (հյութեր և սառը թեյ) , «Սիս Նատուրալ» ՓԲԸ (հյութեր), «Ռ ընդ Դ» ՍՊԸ (աղբյուրի ջուր), «Բեռլին-Արտ հոթել» ընկերությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button