ԿարևորՀասարակություն
Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել


ԼՂՀ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից այսօր վիրավորվել է զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը։ Վիրավորված զինվորի վիճակը բավարար է, հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու տարվում է քննություն: