Միջազգային

Դպրոցը փակվել է աշակերտների դաժանության պատճառով

Աշակերտների դաժանության պատճառով շվեդական իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի ամենահարգարժան դպրոցներից մեկը։ Նման քայլի համար «վերջին կաթիլը»  երկու համադասարանցիներին արդուկով այրելու դեպքն էր։

Լանդբերգի դպրոցում է սովորել նաեւ Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպը՝ թագավոր Կարլ XVI- ի միակ որդին։

Աշակերտների դաժանությունների մասին առաջին հրապարակումները եղել են 2011- ին եւ այն ժամանակ դպրոցական տեուչները դպրոցի ղեկավարությանը հանձնարարել են հատուկ ուշադրություն դարձնել այդ փաստերի վրա։ Իշխանությունների որոշումով՝ դպրոցի տնօրենը հեռացված է աշխատանքից, իսկ դպրոցը փակվել է վեց ամսով։

Ցուցադրել ավելի
Back to top button