

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Ուրախ եմ, որ պատգամավոր եմ, քանի որ կարող եմ ծառայեցնել պատգամավորական մանդատը ժողովրդի համար»,- այսօր ասել է ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը: Երգչուհի պատգամավորը պատմել է սահմանամերձ գյուղերում կատարած իր մշակութային գործունեության մասին։ Նրա հետաքրքրության առաջին պոռթկումը, ինչպես ասում է, եղավ Մարտակերտի մշակույթի տանը, երբ տեսավ, որ լավ նորոգված շենք է և կարելի է գործունեություն ծավալել։ Նրա ջանքերով Թալիշի ու Մատաղիսի դպրոցներում վրաբացվել են քիմիայի, ֆիզիկայիև կենսաբանության կաբինետները։ Առաջիյա ծրագրերում նաև Տոնաշենն է։
Արդյո՞ք մշակութային ծրագրերը բավարար են սահմանամերձ գյուղերի սոցիալական տխուր պատկերը փոխելու և արտագաղթը կանխելու համար: Ըստ Շուշան Պետրոսյանի՝ որպեսզի սոցիալական խնդիրրները լուծվեն, գյուղի կյանքը պետք է մի քիչ գունավորել։