Հասարակություն

Նոր նախակրթարան՝ հին դպրոցում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/280813school.mp3
Արմավիրի մարզի կրթօջախներում ամառային արձակուրդներից հետո կրկին սկսվել է  աշխուժությունը` պատրաստվելով  նոր  ուսումնական տարվան: Մաքրում և կարգավորում են դասասենյակները, շրջակայքը: Արմավիր քաղաքի   թիվ 8 հիմնական դպրոցում մասամբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում,  միջին դասարանների 3 դասասենյակ  կունենա նոր տեսք, ինչն էապես կնպաստի աշակերտների ուսման առաջընթացին։ Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցն իր տարածքով ամենամեծն է, դպրոցի տնօրեն Սոֆյա Ալավերդյանի ասում է, որ աշկերտների թիվն  էլ աճում է։

Դպրոցի հիմնական մասնաշենքը անմխիթար վիճակում է, իսկ դպրոցի բյուջեով հնարավոր չէ իրականացնել վերանորոգման աշխատանքներ:  Նախորդ տարում  պետբյուջեի միջոցներով, որոնք ուղղված են մարզերի  առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանը, հիմնանորոգվել է   կրտսեր դպրոցի մասնաշենքը:  Տնօրենը տեղեկացրեց, որ  վերանորոգման ծրագիրը շարունակական է, սակայն այս տարի չի ընդգրկվել ծրագրում։

Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի  շրջանակներում այս տարի նախակրթարան է բացվելու նաև Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցում, թեև կրթօջախի  մոտակա շենքերի հարակից տարածքում կա 2 մանկապարտեզ: Բնակիչների սոցիալական վիճակով պայմանավորված երեխաները չեն կարողանում հաճախել մանկապարտեզ, բացի այդ՝ մանկապարտեզներում տեղերը սահմանափակ են  և դպրոցում որոշեցին բացել նախակրթարան, երեխաներին հնարավորությաուն տալ ինտեգրվել կոլեկտիվին։ Նախակրթարանում առայժմ վերանորոգման  աշխատանքներ են ընթանում, ավարտից հետո նախատեսվում է կահավորել և հոկտեմբերից  բացել իր դռները:

Ցուցադրել ավելի
Back to top button