Սպորտ
«Ֆեներբախչեին» արգելել են մասնակցել Եվրոպայի լիգայի խաղերին


Թուրքական «Ֆեներբախչե» ակումբը հեռացվել է Եվրոպաի լիգայի խաղերից՝պայմանավորված հանդիպումներ անցկացնելու մեղադրանքով, որը Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը ապացուցված է համարել։
Թուրքական ակումբը պետք է մասնակցեր ոչ մրցանակային խաղերին՝ պլեյ- օֆում անգլիական «Արսենալից» պարտվելուց հետո, սակայն ՈւԵՖԱ- ն արգելել է Ստամբուլի թիմի մասնակցությունը հունիսին, երբ առաջադրված մեղադրանքները հաստատվեցին։
Ի դեպ՝ այս գործն սկիզբ է առնում 2011- ի հուլիսին, երբ 40 մարդ ձերբակալվեց պայմանավորված խաղերի կազմակերպման համար հարուցված քրեական գործի շրջանակներում։