ԿարևորՄիջազգային

Քիմ.հարձակման ապացույցները սիրական ղեկավարության խոսակցությունների գաղտնալսումներն են

Հնարավոր է՝ հրամանատարն ինքնուրույն է կիրառել զենքը
Սիրիական կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի օգտագործման հիմնական ապացույցը Սիրիայի ղեկավարության հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն են, հաղորդում է ամերիկյան Foreign Policy ինտենետային կայքում տեղադրված Cable բլոգը։

Հենվելով ամերիկյան հատուկ ծառայությունների իր աղբյուրի վրա՝ բլոգերը հայտնում է, որ ԱՄՆ- ին հաջողվել է գաղտնալսել Սիրիայի պաշտպանության նախարարության պաշտոնյայի եւ քիմիական բանակի ստորաբաժանումներից մեկի հրամանատարի խոսակցությունը։ Նախարարության պաշտոնյան «զգացմունքային» տոնով բացատրություն է պահանջել քիմիական հարձակման մասին։ Այս խոսակցությունն էլ ամերիկյան կառավարության համար հիմք է դարձել հայտարարելու, որ հարձակումը իրականացրել են Սիրիայի կառավարական զորքերը։ Միաժամանակ բլոգերը նշում է, որ այս փաստը բազմաթիվ հարցեր է առաջացնում, նախեւառաջ, թե ով է կրում պատասխանատվությունը։ Հնարավոր է հրամանատարը օգտագործել է քիմիական զենքը ինքնուրույն։

Սիրիական էլեկտորնային բանակն անցել է հարձակման
«Սիրիական էլեկտրոնային բանակը» հայտարարել է Twitter- ի դեմ իրականացված հաջող հարձակման մասին։ Հակերները նաեւ հաստատում են New York Times եւ Huffington Post կայքերի դեմ հարձակման իրենց մասնակցությունը։ Մինչ այդ նկատվել են նաեւ Washington Post թերթի, CNN հեռուստաընկերության եւ Time ամսագրի կայքերի աշխատանքի խափանում։ Փորձագետները կարծում են, որ այստեղ եւս գործել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակից հակերները, որոնք ձեւավորվել են «Սիրիական էլեկտրոնային բանակ»։
ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են ռազմական գործողության

ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը Բի Բի Սի- ին հայտնել է, որ զինված ուժերը պատրաստ են Սիրիայի դեմ ռազմական գործողությանը, եթե նախագահ Օբամայից հրաման ստացվի։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ նախագահին ներկայացվել են «հնարավոր բոլոր իրավիճակների համար գործողությունների տարբերակներ»։

Հեյգելը համոզված է, որ ՄԱԿ- ի տեսուչների ստացած տվյալները անկասկած կհաստատեն քիմիական հարձակման փաստը, որի համար պատասխանատվություն է կրում սիրիական կառավարությունը։ «Կարծում եմ՝ բավականին ակնհայտ է, որ քիմիական զենք է կիրառվել Սիրիայի ժողովրդի դեմ»,- ասել է նախարարը։

Պաշտոնական Դամասկոսը կտրականապես հերքում է
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուհալեմը նախօրեին մամուլի ասուլիսում կտրակնապես հերքել է քիմիական զենքի կիրառման մեջ Սիրիայի կառավարության մեղավորության պնդումները եւ հայտարարել, որ Սիրիան պատրաստ է «պաշտպանել իրեն բոլոր հնարավոր միջոցներով»։

Ցուցադրել ավելի
Back to top button