Քաղաքական

Քաղաքացիական շարժումներում չկան քաղաքական ուժեր, փաստում են քաղաքական գործիչները

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
Քաղաքական զարգացումների առումով բարդ իրավիճակ չկա, այսօր հայտարարել է ԲՀԿ- ական, տնտեսագետ  Վարդան Բոստանջյանը` հավելելով, որ ներկայիս քաղաքացիական գործընթացները, որոնք անվանվում են քաղաքական կյանք, արտառոց չեն։ Այն, որ արտակարգ որեւէ բան չկա, Վարդան Բոստանջյանի կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիական շարժումներում չկան քաղաքական այնպիսի ուժեր, որոնց ձայնն իսկապես հասանելի, ընկալելի ու լսելի լինի հասարակության կողմից։ Քաղաքացիական շարժումների հաջողությունն էլ պայմանավորված է նրանով, թե որքան է դրանց մասնակցում երիտասարդությունը, որը, ըստ Վարդան Բոստանջյանի, կաղապարված չէ: Ամեն դեպքոմ` Բոստանջյանը ողջունելի է համարում քաղաքացիական շարժումները։

ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ քաղաքացիական շարժումներն ունեն դրական նշանակություն, սակայն դրանք, ըստ նրա` արդյունավետ չեն։ Ընդդիմության պասիվությունը Հովհաննես Իգիթյանը բացատրում է նրանով, ոպ այն չի պատկերացնում, թե հնարավոր է հասարակության միջոցով իշխանության գալ։ Հովհաննես Իգիթյանը տվյալ պարագայում ընդդիմության կեցվածքը սխալ է համարում: Միաժամանակ՝ կարծում է, որ կան ավելի գլոբալ խնդիրներ, որոնցով եւ պետք է զբաղվի ընդդիմությունը:

Իգիթյանը չի կիսում դիտարկումնեը, որ քաղաքացիական շարժումները ինչ-որ տեղից կարող են պատվիրված լինել: Ըստ նրա` նման ձեւակերպումներ են արվում` թերեւս ընդդիմության պասիվությունն արդարացնելու նպատակով։

Ցուցադրել ավելի
Back to top button