ԿարևորՄշակույթ

Վախճանվել է Ժան Ժանսեմը՝ ընչազուրկների, թշվառների եւ դժբախտների երգիչ

Երեկ Փարիզի արվարձանում կյանքի 94- րդ տարում վախճանվել է ֆրանսահայ անվանի նկարիչ Ժան Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան)։ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը հաղորդում է, որ նկարիչի ընտանիքը մահվան մասին հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը։

Աշխարհահռչակ նկարիչը ծնվել է 1920 թ. Թուրքիայում, 1922- ին՝ Ցեղասպանությունից փախչելով՝ Սեմերջյանների ընտանիքը փրկություն է գտել Հունաստանում։ Հոր մահից հետո՝ 1931- ին, Ժանսեմը տեղափոխվել է Ֆրանսիա, հաստատվել Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում, որտեղ ապրել է ողջ կյանքը։

1934-36 թթ. Սովորել է Փարիզի Մոնպառնասի ազատ ակադեմիայում, այնուհետեւ դեմոկրատիվ արվեստի ազգային դպրոցում, իսկ 38- ին ավարտել է Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն ակադեմիան։

Առաջին ցուցահանդեսը կազմակեպել է 1944- ին։ Քննադատները Ժանսեմին անվանել են «ընչազուրկների, թշվառների եւ դժբախտների երգիչ»։

1978- ից նկարչի աշխատանքները մշտապես ներկայացվել են Մատինիոնի ցուցասրահում։ Նկարիչը ներկայացվել է ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ այլ երկրների, ընդհուպ Ճապոնիայի ցուցասրահներում եւ թանգարաններում։

Հայտնի են նաեւ Ժան Բոդլերի, Սերվանտեսի, Ֆրանսուա Վիոնի, Ալբեր Քամյուի, Գարսիա Լորկայի գրքերի ժանսեմյան նկարազարդումները։

2002- ի ապրիլին անվանի նկարիչը իր 34 աշխատանքները, որոնցում պատկերված է Մեծ եղեռնի ողբերգությունը, նվիրել է Հայոց ցեղապանություն թանգարան ինստիտուտին։ Նույն տարվա մայիսին ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակակիր է։

Ժանսեմը նաեւ Ֆրանսիայի Պատվո լեգիոնի (2003 թ.) եւ Արվեստի ու գրականության (1997 թ.) ասպետ է։

Ցուցադրել ավելի
Back to top button