Միջազգային

Չինացի գեներալի որդին վերջապես կկանգնի դատարանի առաջ

Չինացի հայտնի գեներալի որդին դատական պատասխանավության կենթարկվի խմբակային բռնաբարության մեղադրանքով։ 17- ամյա Լի Տյանից բացի մեղադրյալի աթոռին կհայտնվեն նաեւ նրա ենթադրյալ չորս ընկերները։

Բռնաբարության գործը հասարակական մեծ հնչեղություն է ստացել՝ առաջացնելով բնակչության զայրույթը բարձրաստիճան պաշտոնյաների հարազատների պահվածքի եւ անպատժելիության պատճառով։ Հուլիսին հակերները կոտրել էին Լիի իրավունքները պաշտպանող իրավաբանական ընկերության կայքը՝ հայտարարելով, որ արդարություն են փնտրում բռնության զոհի համար։

Գեներալ Լի Շինձյանը հայտնի է հայրենասիրական երգերի կատարմամբ եւ արդեն ներողություն է խնդրել տուժողներից որդու պահվածքի համար։

Ցուցադրել ավելի
Back to top button