ԿարևորՀասարակություն

Ունենք բուհեր, որոնք առանց ամաչելու կարող ենք ներկայացնել արտերկրում

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է կրթության եւ գիտության նախարարություն։ Մոտ մեկ ժամ տևած փակ խորհրդակցութունիկց հետո  գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը լրագրողներին է փոխանցել հանդիպման մանրամասները: Նախարարության աշխտակազմի անդամների նախագահին ուղղված հարցերը միայն կրթության ու գիտության ոլորտով չեն սահմանափակվել: Դրանք վերաբերել են նաև մեր երկրի արտաքին քաղաքականությանը, ներքաղաքական իրավիճակին, բանակին: Հարցերին, ըստ Արմեն Աշոտյանի, տրվել են հանգամանալից ու հետաքրքիր պատասխաններ։

Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ նախագահի հետ հանդիպմանը քննարկման առարկա է դարձել նաև որոշ բուհերի կողմից ուսման վարձավճարների բարձրացման խնդիրը, որը լուրջ դժգոհությունների առիթ է դարձել։ «ՀՀ-ում բարձրագույն կրթության որակը բավականին խայտաբղետ է»,- հակադարձելով լրագրողի` որքնով է բավարարում բարձրագույն կրթության որակը նախարարին հարցադրմանը նշեց գերատեսչության ղեկավարը: Աշոտյանի բնորոշմամբ մենք ունենք բուհեր, կրթական ծրագրեր, որոնք առանց ամաչելու կարող ենք ներկայացնել արտերկրում: Միաժամանակ` կան այնպիսիք, որոնց վաղեմության ժամկետը վաղուց անցել է:

Ցուցադրել ավելի
Back to top button