Հասարակություն

Ինչո՞ւ մենք պետք է տարբերվենք, բոլորն էլ սոցիալական խնդիրներ ունեն, ասում է ազատամարտիկը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Բողոքի այն ակցիաները, որ կազմակերպվում են մայրաքաղաքում` տրանսպորտի ուղեվարձի բարձրացում, բնակիչներին, անհանգստություն պատճառող ապօրին շինարարություն և այլն, հրահրված են դրսի ուժերի կողմից, կարծում է  լրագրող հրապարակախոս Սուրեն Սարգսյանը։ «Նրանք փորձում են կիրառել արաբական գարնան սցենար»,- ասաց։ Սարգսյանը գոհ չէ գործող իշխանություններից, սակայն տեղին չի համարում առանձին ազատամարտիկների սոցիալական խնդիրների բարձրացումը։ «Ինչու մենք պետք է տարբերվենք, բոլորն էլ սոցիալական խնդիրներ ունեն»,- ասաց։

Անշուշտ, պետք է ընդունել, որ  շատ-շատերն այսօր հանապազօրյա հացի խնդիր ունեն, սակայն  ինչո՞ւ հատկապես հիմա նման հարց առաջացավ, չէ՞ որ խնդիրը մեկ օրվա չէ, բացի դա, ինչո՞ւ ազատամարտիկները սկսեցին խոսել ազգի փրկության խնդիր մասին այն ժամանակ, երբ մի խումբ ազատամարտիկներ սկսեցին բարձրաձայնել իրենց սոցիալական ծանր վիճակի լուծման հարցը, «Ռադիոլուրի» հարցին Խաչիկ Ավետիսյանը պատասխանեց, որ սպասում էին ընտրությունների, «բայց տեսանք, որ էլի վիճակը չի փոխվում, դրա համար էլ խոսում ենք»:

Փաստորեն՝ քանի որ այս տարվա փետրվարի ընտրությունները փոփոխություն չբերեցին, դրանից կես տարի անց միայն ազատամարտիկների երկրորդ խումբը որոշեց լծվել փոփոխություններ պահանջելու, ազգը համախմբելու գործին: Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ նման պահանջ չէր առաջանում հենց ընտրությունների ընթացքում, որն ավելի հասկանալի ու ընկալելի կլիներ թերևս։

Առայժ ազամարտիկների երկրորդ խումբը հայտարարում է հանրահավաքներ անցկացնելու, հարցերն ազգովին քննարկելու և լուծումներ գտնելու մասին: Այդ ընթացքում ազատամարտիկների մյուս խումբն էլ ակցիաներ  է անցկացնում մարզերում՝ պահանջելով ընդամենը արժանապատին կյանք։

Ցուցադրել ավելի
Back to top button