Միջազգային

Ժանտախտով հիվանդների թիվը հնարավոր է աճի

Ղրղզստանում երեք մարդու մոտ հայտնաբերվել է բուբոնային ժանտախտ։ Այդ մարդիկ նույն այն գյուղից են, որտեղ օրերս ժանտախտից մահացել է 15- ամյա մի դեռահաս։ Տոժողներից մեկը կին է փոքրիկ երեխային հետ, մյուսը՝ դեռահաս։
ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը հենվելով Ղրղզստանի առողջապահության նախաարարության վրա հայտնում է, որ Իսիկ Կուլի մարզում բժիշկների հսկողության տակ է գտնվում 131 մարդ, որոնք շփումներ են ունեցել մահացած դեռահասի հետ։

Այժմ «մեկուսացված որոշ մարդկանց մոտ նկատվւմ է ջերմության բարձրացում, դրանցից 33- ը բժիշկներ են»,- հայտարարել են նախարարությունից։ Ավելի վաղ հայտնվում էր, որ կարանտինում 102 մարդ էր, 19- ը՝ բուժաշխատողներ։

Օգոստոսի 22- ին Ակսույսկի շրջանում մահացել էր 15- ամյա մի պատանի, իսկ օգոստոսի 26- ին պարզվել էր, որ նրա մոտ եղել է բուբոնային ժանտախտ։

Back to top button