Հասարակություն

«Թեժ գծի» ահազանգը հաստատվել է, մանկապարտեզի մեթոդիստը ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված ահազանգերի ուսումնասիրության արդյունքում, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Երևանի թիվ 64 և 181  հիմնական դպրոցների տնօրեններ Անաիդա Շահնազարյանի և Վանյա Կիրակոսյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժը, հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

«Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված մեկ այլ ահազանգի ուսումնասիրության արդյունքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի թիվ 111 մանկապարտեզի մեթոդիստ, ուսումնական գծով տնօրենի տեղակալ և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Խաչատրյանին ազատել է աշխատանքից։

Ցուցադրել ավելի
Back to top button