ԿարևորՄիջազգայինՄշակույթ

Արեւելքի քրիստոնյաների մեծ արկածները կամ Հայաստանի լեռների հավատը

Ֆրանսիական L’Oeuvre d’Orient կազմակերպությունը Ֆրանսիայի տարբեր քաղաքներում կազմակերպում է երեք ցուցահանդեսներ՝ նվիրված արեւելյան քրիստոնեությանը, հայտնում է Վատիկանի ռադիոն։

«Արեւելքի քրիստոնյաների մեծ արկածները» խորագրով ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 16- ը։ Այն նվիրված է Երուսաղեմի ուղղափառ եկեղեցուն։ Ցուցանմուշները պատմում են մարոնտների, քաղդերի, ղպտիների երկրպագության առաննահատկությունների մասին։ Հոկտեմբերի 13- ին Լա Ռոշել քաղաքում տեղի կունենա համատեղ պատարագ մարոնիտական կարգով, որը կմատուցեն տեղի եպիսկոպոս Բերնարդ Ուսսեն եւ Լիբանանի սուրբ Կույսի մարոնիտական թեմի եպիսկոպոս Նասեր Ժմայելը։

«Հայաստան. լեռների հավատը» խորագրով ցուահանդեսը Կարնակ քաղաքում բաց կլինի մինչեւ օգոստոսի 31- ը։ Այն նվիրված է աշխարհի առաջին քրիստոնեական պետության պատմությանը, հայտնում է Վատիկանի ռադիոն։ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը 301 թվականին։ Կարնակից հետո ցուցահանդեսկ կտեղափոխվի Տուր եւ Լիոն, որտեղ բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 26- ը։

Սեպտեմբերի 1- ին Էգեբելում կբացվի «Ղպտիական գաղտնիք» խորագրով ցուցահանդես։ Ներկայացված նմուշներն ֆրանսիական հասարակության ղպտիների մշակույթին ներկայացնելու առաջին փորձն են։ Այսօր այս եկեղեցուն է պատկանում 10 մլն հավատացյալ։

Ցուցադրել ավելի
Back to top button