ԿարևորՔաղաքական

Օբամայի ապրիլի 24- ի հայտարարություններում ոչ մի փաստ չի ժխտվում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24- ի հայտարարություններում չի հերքել ոչ մի փաստ, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերը The Politic ամսագրին տված հարցազրույցում։ «Նախագահը ապրիլի 24- ի մասին չորս թե հինգ հայտարարություն է արել։ Դրանք շատ ուժեղ հայտարարություններ են։ Դրանցում հստակ խոսվում է, որ 1,5 մլն հայեր են սպանվել կամ անցել մահվան ճանապարհով Օսմանյան Կայսրության վերջին տարիներին։ Նա այս գործողությունները որակում է որպես 20- րդ դարի ամենասարսափելի վայրագությունը։ Հայտարարությունները ճանաչում են փաստերը, եւ մեր կարծիքով, դրանք անժխտելի են»,- ասել է դեսպանը։

«Թե ինչպես է ԱՄՆ բնորոշում այս շրջանը, քաղաքական որոշում է, որը հաշվի է առնում մի շարք իրավական եւ քաղաքական հանգամանքներ, որոնցից մեկը հաշտությունն է։ ԱՄՆ քաղաքականությունը նպատակ ունի աջակցել Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցմանը եւ այդ հաշտեցման միջոցով բարելավել մարդկանց կյանքը երկու երկրներում։ Իհարկե՝ Հայաստանին պետք է Թուրքիայի հետ բաց սահման, հարեւանի հետ դիվանագիտական հարաբերություն։ Այս կիսամեկուսացված վիճակը շատ բացասաբար է անդրադառնում պետության եւ տնտեսության վրա։ Այդպիսով՝ ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցումն է։ Նախագահն ու պետքարտուղարը՝ ինչպես Քլինթոնը, այնպես էլ Քերին, ընտրում եւ օգտագործում են բառեր, որոնք, նրանց կարծիքով, կնպաստեն այդ հաշտեցմանը»,- ասել է Ջոն Հեֆֆերնը։

Ցուցադրել ավելի
Back to top button