ԿարևորՄիջազգային

Սիրիայի վրա հարձակումը՝ առանց ՄԱԿ- Անվտանգության խորհրդի արտոնության (լրացված)

լրացված է ժամը 17։30- ին

Փորձագետները նշում են, որ Օբամայի վաչակազմը իրեն մանեւրելու տեղ չի թողել, նրա նկատմամբ վստահությունը կհավասարվի զրոյի, եթե այժմ չիրականացնի ռազմական գործողություն։

ԱՄՆ քաղաքական քիմիան. Իրաք, Լիբիա, Սիրիա

Այս վերտառությամբ իր հոդվածում ամերիկյան Foreign Policy ամսագիրը փորձում է լույս սփռել ամերիկյան արդի արտաքին քաղաքականության վրա: Հոդված համաձայն՝ դեռևս 30 տարի առաջ Վաշինգտոնը գիտեր, որ Սադամ Հուսեյնը Իրանի դեմ մտադրվում է քիմիական զենքի կիրառել, սական ոչ միայն չկանխարգելեցին Իրաքի նախկին նախագահի քայլը, այլ ընդհակառակը՝ օգնեցին:
Foreign Policy ամսագիրը որպես ապացույց բերում է Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված փաստաթղթերը, համաձայն որոնց Միացյալ Նահանգները պատրաստ է աչք փակել քիմիական զենքի կիրառման փաստի վրա, եթե դա բխում է ամերիկյան շահերից, ինչպես որ եղել է իրանա-իրաքյան հակամարտության ժամանակ, ավելի ուշ՝ Հուսեյնի հակաքրդական քաղաքանության դեպքում:

Միացյալ Նահանգները Իրաքի նախկին ղեկավարին քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրեց նշված դեպքերից 22 տարի անց, գրում է ամերիկյան պարբերականը։ Այդ ժամանբակ արդեն այս երկիր ներխուժելու պատրվակ էր անհրաժեշտ: Մարդու իրավունքների խախտումների, բռնաճնշումների և քիմիական զենքի կիրառման մեղադրանքները ԱՄՆ կողմից պատերազմներ սանձազերծելու համար տարիներով ստուգված բանաձև է. մեկ անհայտով հավասարումը՝ ում ռմբակոծել այս անգամ, կարծես թե կրկին լուծված է, այժմ հերթը Սիրիայինն է, գրում է ամերիկյան պարբերականը:

Պետքարտուղար Քերին անհերքելի է համարում քիմիական զենքի օգտագործումը Սիրիայի կողմից

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դատապարտել է սիրիական կառավարությանը «քիմիական զենքի ոչ արդարացված կիրառման համար»։ Նրա խոսքով՝ Դամասկոսի արվարձանում կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունները «վստահելի եւ անհերքելի են»։ Քերին հաստատել է, որ ԱՄՆ ունի լրացուցիչ տեղեկություն Սիրիայում քիմիական հարձակման մասին եւ շուտով այն կներկայացնի միջազգային հանրությանը։

Ամերիկացի պետքարտուղարը վստահ է, որ Դամասկոսը դիտավորյալ էր ձգձգում փորձագետների մուտքն այս գոտի՝ սպասելով, որ թունավոր նյութերի հետքերը վերացվեն կամ անհետանան բնական ճանապարհով։ «Պետք չէ մոլորության մատնվել։ Ննախագահ Օբաման կարծում է, որ նրանք, ովքեր աշխարհում ամենաանպաշտպան մարդկանց վրա կիրառել են ամենաստոր զենքը, չեն խուսափի պատասխանատվությունից»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

 

Տեսուչները նմուշներ են վերցրել ողբերգության վայրից
ՄԱԿ- ի տեսուչներին հաջողվել է լինել ողբերգության վայրում։ ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել է, որ տեսուչների խումբը հարցաքննել է քիմիական հարձակումը վերապրածներից եւ ականատեսներից, հավաքել է նմուշներ այդ վայրում գտնվող երկու հիվանդանո»ներից։
Նախարար Լավրովը միակողմանի որոշումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում է որակում
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արեւմուտքը քիմիական զենք կիրառելու  սիրիական իշխանությունների մեղսակցությունը ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդին չի ներկայացրել։ Լավրովի խոսքով՝ ՄԱԿ- ի ԱԽ- ն շրջանցող միակողմանի որոշումները «միջազգային իրավունքի կոպիտ խախտում են»։

Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում իշխանափոխությունը չի դադարեցնի պատերազմը, իսկ քիմիական զենքի կիրառման սադրանքը ձեռնտու է սիրական ընդդիմությանը։ «Ընդդիմությունը չի ցանկանում բանակցություններ եւ նրա դիրքորոշումը միայն ամրապնդվում է տեղեկատվական նման արշավի շնորհիվ»,- ասել է Լավրովը։

 

Ռուս եւ ամերիկացի դիվանագետները հետաձգել են հանդիպումը
Ռուսաստանցի եւ ամերիկացի դիվանագետների՝ Սիրիայի հարցով «Ժնեւ- 2» համաժողով կազմակերպելու հանդիպումը հետաձգվում է, հաղորդում է AP- ն՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության աղբյուրները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դիվանագետների հանդիպումը տեղի կունենա Հաագայում օգոստոսի 28- ին։ Այն հետաձգվել է, քանի որ ԱՄՆ շարունակում է գնահատել իրավիճակը Սիրիայում քիմիական զենքի հնարավոր օգտագործման համատեքստում, հայտնում է գործակալությունը։

Ներկա իրադարձությունների նախապատմությունը
Անցած չորեքշաբթի տեղեկություններ ստացվեցին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման մասին։ Նախնական տվյալներով՝ հարձակման հետեւանքով զոհվել է 600- ից ավելի մարդ։ Սիրիական ընդդիմությունը հաղորդում է 1300 զոհի մասին, իսկ ահա իշխանություններն ու զինվորական հրամանատարությունը հերքում է քիմզենքի կիրառումը։

Back to top button