Խոստանում են մշակութային աշխույժ աշուն, նաեւ… Լիբանանում


ՀՀ մշակույթի նախարարության երթակայությամբ գործող թատերահամերգային դահլիճներում 2013 թվականի աշնանային ծրագրերը հագեցած կլինեն բազմաբնույթ միջոցառումներով` փառատոններ, համերգներ, հյուրախաղեր, հոբելյաններ, պրեմիերաներ… Ոլորտի ներկայացուցիչները վստահեցնում են, որ մշակութային աշունը հանրապետությունում թեժ է լինելու:
«Քաղաքական թեժ իրավիճակում անգամ լիբանանահայ թատրոնը շարունակում է աշխույժ կյանքով ապրել»,- այսօր ասաց Բեյրութի հայկական մի քանի թատերախմբերի ղեկավար, ՀՀ Մովսես Խորանացի մեդալակիր Ռոբերտ Առաքելյանը։ Մինչ 1993 թվականը նա ապրում էր Երևանում, աշխատում Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրունում, ընդգրկված էր թատրոնի հարուստ խաղացանկի գրեթե բոլոր ներկայացումներում։ 90-ականների էներգետիկ ճգնաժամն ու Հայաստանում ստեղծված ծանր իրավիճակը ստիպեցին տեղափոխվել Լիբանան: 20 տարիների ընթացքում լիբանանահայ թատրոնի կայացման ազգանվեր գործում իր մեծ ավանդն է ունեցել նաև Ռոբերտ Առաքելյանը, ով այսօր ղեկավարում է Բեյրութի մի քանի թատերախմբեր։
«Լիբանանն այսօր մեծ արհավիրքի առջև է կանգնած և որևէ մեկը չգիտի` ինչ տհաճ անակնկալ է մատուցելու հաջորդ օրը։ Ամեն օր լսում ենք նոր պայթյունների, հերթական զոհերի մասին, բայց մարդիկ շարունակում են երեխաներին դպրոց ուղարկել, իրենց առօրյա խնդիրները լուծել ու անգամ թատրոն հաճախել: Ստեղծված ծանր իրավճակում էլ լիբանանահայ թատրոնը շարունակում է աշխույժ կյանքով ապրել»,- վստահեցնում է Ռոբերտ Առաքելյանը:
Մշակութային աշխույժ եռուզեռ է սպասվում նաև Հայաստանում։ Ոլորտի ներկայացուցիչները վստահեցնում են` մշակութայնի աշունը հանրապետությունում թեժ է լինելու: Սեպտեմբերի 20-ին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացումով կմեկնարկի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական 80-րդ թատերաշրջանը: Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի տեղեկացմամբ միջոցառումների մեծ մասն այս տարի կնվիրվեն թատրոնի հոբելյանին։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աշնանային ծրագրերի առանցքում են հայկական ավանդական, ժամանակակից, դասական և մասնավորապես Կոմիտասի եաժշտությունը: Կիրականացվեն հոբելյանական համերգներ նվիրված Մարտուն Իսրայելյանի, Ռոմանոս Մելիքյանի, Դանիել Ղազարյանի և Մարտին Վարդազարյանի հոբելյաններին:
2013- ի աշնանային համերգաշրջանում առանձնակի կարևորություն ունի Պետֆիլհարմոնիայի կողմից ներկայացվող նոր նախաձեռնությունները` «Ֆոլկմոդեռն» նորաստեղծ անսամբլի շնորհանդեսը, «Ոչ միայն զենքով, այլ նաև երգով, պարով պիտի հաղթենք» ծրագիրը, դպրոցական ֆիլհարմոնիայի դաս-համերգները, որոնք սեպտեմբերի 21-ից օնլայն եղանակով կցուցադրվեն համացանցով:
«Արամ Խաչատրյան » համներգասրահում սեպտեմբերի 11- ից հոկտեմբերւ 25-ը մեկնարկում է Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը` նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյա հոբելյանին: Ըստ Հայաստանի պետական ֆլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանի՝ կկայանան սիմֆոնիկ և կամերային երաժշտության 12 համերգներ միջազգային մեծ հռչակ վայելող երաժիշտների մասնակցությամբ։
Փառատոների ավարտից հետո Հայաստանի պետական ֆլհարմոնիկ նվագախումբը կշարունակի իր ավանդույթները` յուրաքանչյուր ուրբաթ հանդես գալով համերգային կատարումներով: Համերգներքով համդես կգան «Բարեկամություն» պարային համույթը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը և Հայաստանի պետական ջազ-նվագախումբը հոբելյանական համերգով` նվիրված Կոնստանտին Օրբելյանի 85-ամյակին