Միջազգային

Գերմանիայի՝ կաշառակերության կասկածանքով հրաժարական ներկայացրած նախագահը կկանգնի դատարանի առաջ

Հանովերի դատարանն այսօր որոշել է Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի գործով դատաքննությունն սկսել նոյեմբերի 1- ին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է դատարանի ներկայացուցիչ Սուզան Կյուբլերը։ Նախկին նախագահին ապրիլին ներկայացվել է կաշառակերության մեղադրանք։

Վերջինկ հայտնել է, որ քրեական գործով երկրորդ դատական ատյանն ընդունել է դատախազության ներկայացրած մեղադրանքների միայն մի մասի հիմնավորված լինելը։ Արդյունքում՝ նախագահին ոչ թե կաշառակերության, այլ պաշտոնեական դիրքն օգտագործելով անձնական շահ ստանալու համար կդատեն։

Վուլֆը հրաժարական էր տվել Գերմանիայի նախագահի պաշտոնից 2012- ի փետրվարին պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածների պատճառով։ Քննչական մարմինները միանգամից մի քանի դեպքով էին քննություն սկսել, սակայն արդյունքում դատարան է հասել միային մեկը. իր կինոպրոդյուսեր ընկերոջ՝ Դեւիդ Գրյոնեւոլդի միջոցներով հյուրանոցում բնակվելը՝ նրա նախագածերից մեկին աջակցելու դիմաց։

Back to top button