Միջազգային

Առաջարկում են մրրիկներին տալ քաղաքական գործիչների անուններ

ԱՄՆ բնապահպանների խումբը Օդերեւութաբանական համաշխարհային կազմակերպությանը խնդրել է մրրիկներին տալ այն քաղաքական գործիչների անունը, որոնք արհամարհում են կլիմայի գլոբալ փոփոխությունների խնդիրը։ Ակտիվիստներից մեկը «Նյուսդեյ» պորտալին հայտնել է, որ գլոբալ տաքացումը կբերի ավելի հզոր եւ ավերիչ մրրիկների առաջացմանը։ Միաժամանակ ընդծել է, որ գիտականորեն չի ապացուցված մրրիկների եւ կլիմայի փոփոխության հետ կապը։

Լրագրողները քիչ հավանական են համարում, որ Օդերեւութաբանական համաշխարհային կազմակերպությունը փոխի ներկայում գործող կարգը։

Back to top button