ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը բողոքում է ռուս լրագրողների ԼՂՀ այցից. այցելուներից մեկն էլ ամենահրապուրիչ հետախույզ Աննա Չապմանն է

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը տրված է համապատասխան հանձնարարական ռուսաստանցի լրագրողների խմբի Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլմարն Աբդուլաեւը։ «Բոլորին է հայտնի Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն այս հարցում։ Ռուսաստանցի որոշ լրագրողների այցը ադրբեջանական օկուպացված տարածխներ առանց Ադրբեջանի պետական մարմինների համապատասխան թույլտվության, ապօրինի է։ Այդ առիթով Ռուսաստանում մեր դեսպանությանը համապատասխան հանձնարարություն է տրվել»,- նրա խոսքերն է մեջբերել 1news.az- ը։

«Հայ- ռուսական համագործակցություն» մոսկովյան կազմակերպության նախաձեռնությամբ ռուսական հասարակական մի շարք գործիչներ ու լրագրողներ Լեռնային Ղարաբաղում են։ Ստեփանակերտ, ապա նաեւ Երեւան այցի ընթացքում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, որի ընթացքում նրանց կներկայացվեն հայկական կողմի դիրքորոշումները միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի վրա։

Ի դեպ՝ ռուսաստանցի գործիչների խմբում է նաեւ ռուս հետախույզ Աննա Չապմանը, որն այժմ  РенТВ հեռուստակայանում վարում է «Աշխարհի գաղտնիքները» հաղորդումը։ Խմբում են նաեւ Ռուսաստանի հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը, DairyNews գործակալության եւ «Ռուսսկի ռեպորտյոր» ամբագրի լրագրող Ալեքսանդր Ռիժկովը, ուրիշներ։

Նախօրեին նրանց ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ռուս-ղարաբաղյան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Կարեւորվել է հասարակական եւ տեղեկատվական ոլորտներում համագործակցությանը նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը, ինչի համար առկա են նպաստավոր պայմաններ:

Ցուցադրել ավելի
Back to top button