ԿարևորՔաղաքական

Սոցիալական դժգոհությունները շատ են, սակայն բունտ չի լինի, համոզված է ՀՀԿ պատգամավորը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»
Վերջին շրջանում կուտակված մի շարք ներքին ու արտաքին քաղաքական հարցերի այսօր անդրադարձել է ԱԺ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Իսկ ուշադրության կիզակեպում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի վերդարձի հարցն է, ռուս-ադրբեջանական հարաբերությունների հնարավորն ջերմացումը, Արևելյան գործընկերության ծրագրի հետագա ընթացքն ու դրանից բխող անհանգստությունները։
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/260813minasyan.mp3
Ինչու է միջազգային հանրությունը սառն անտարբերություն դրսևորում Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի վերդարձի հարցում, ի՞նչ է նշանակում այս լռությունը, որի առնչությամբ մի քանի օր առաջ անհանգստություն էր հայտնել նաև Հայաստանի ՊՆ-ը: «
Շատ զարմացած ու զայրացած եմ, հումանիստական կազմակերպությունների անտարբերությունից: Պատճառը երկակի ստանդարտներն են և որևէ մեկի մտքով չի անցնում քննադատեն Ադրբեջանին»,- ասում է պատգամավորը։

Պակաս անհանգստության տեղիք չտվեց վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցը ու այդ երկրին ռազմական սպառազինություններ վաճառելու մեր ռազմավարական գործընկերոջ քայլը: Այս հարցում Մկրտիչ Մինասյանը մտահոգվելու առիթ չի տեսնում: Դրանից հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժի, ինչը, ըստ նրա, չի կարելի ասել ռուս-ադրբեջանական հարաբներությունների ապագայի մասին։ «Ենթադրում եմ, որ որոշակի սառը վերաբերմունք կտեսնենք»,- ասաց։

Իսկ սառնություն չի՞ մտնի արդյոք հայ-ռուսական հարաբերություններում, երբ տերեվերջին Վիլնյուսում Հայաստանի հետ նախաստորագրվի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Հանրապետական պատգամավորը կարծում է, որ պետք է բոլոր դեպքերում առաջ տանել «և, և»- ի գաղափարը, քանի որ ժողովրդավարության հարցերում սովորելու բաներ ունենք Եվրոպայից, իսկ ազգային անվտանգության հարցում միանշանակ պետք է նայել Ռուսատանի կողմը:  Նա չմանրամասնեց, թե ինչ նկատի ունի ասելով, որ ազգային անվտանգության հարցում պետք է հույսը դնել ՀԱՊԿ-ի վրա։

Երևանցիների ուշադրության կենտրոնում են Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ երբ ոստիկաններն ուժով փորձում են հեռացնել ակտիվիստներին ու բնակիչներին։ «Պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Եթե ստանդարտնեմին չի համապատասխանում, ուրեմն պետք է արգելել, եթե համապատասխանում է, ուրեմն պետք է բացատրել դա բնակիչներին: Իսկ ոստիկանները պետք է հարգանքով վերաբերվեն մեր համաքաղաքացիներին»։

Սպասո՞ւմ է արդյոք թեժ ներքաղաքական աշուն հանրապետական պատգամավորը: Սոցիալական  դժգոհությունները հանրության շրջանում շատ են, սակայն բունտ չի լինի, համոզված է Մկրտիչ Մինասյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button