Միջազգային

Մոսկվան ողջունում է Թբիլիսիի՝ Աբխազիայի եւ Հրվ. Օսիայի հետ ուղիղ երկխոսությունը, բայց նրանց Վրաստանի կազմում չեն տեսնում

Այսօր լրանում է Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավայի Օսիայի անկախության ճանաչման հինգ տարին, այդ առիթով երկու հանրապետություններում էլ տոնական միջոցառումներ են անցկացվել, իսկ նախօրեին Աբխազիայում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այսօր Կրեմլից Աբխազիայի և Հարավային Օսիայի նախագահներին հղած նամակում  Պուտինը նշել է, որ 5 տարի առաջ Մոսկվայում կայացված որոշումը դժվարին էր, բայց միակ ճիշտը, քանի որ այն հնարավորություն ընձեռեց երիտասարդ պետություններին ինքնուրույն ընտրել սեփական ապագան: Այսօր Վրաստանը այս այցի կապակցությամբ պաշտոնական բողոքի նոտա է հղել Շվեյցարիայի դեսպանատան միջոցով։

Իսկ նախօրեին պաշտոնական Թբիլիսին հայտարարել էր, որ հնարավոր է համարում Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ուղիղ երկխոսություն սկսելու հեռանկարը: Այսօր Ռուսաստանի արտգործնախարարը որոշումը ողջունել է, միաժամանակ ընդդգծելով, որ Թբիլիսիի ձգտումը, տեսնել հանրապետությունները վրացական պետության կազմում, անիրագործելի է:

Հիշեցնենք, որ Վրաստանն ընդունել է օրինագիծ, համաձայն որի Աբխազիան և Հարավային Օսիան համարում է Ռուսաստանի կողմից բռնազավթած վրացական տարածք:

Ցուցադրել ավելի
Back to top button