ԿարևորՔաղաքական

Արցախում է ամենահրապուրիչ հետախույզ Աննա Չապմանը

«Հայ- ռուսական համագործակցություն» մոսկովյան կազմակերպության նախաձեռնությամբ ռուսական հասարակական մի շարք գործիչներ ու լրագրողներ երեկվանից Լեռնային Ղարաբաղում են։ Ստեփանակերտ, ապա նաեւ Երեւան այցի ընթացքում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, որի ընթացքում նրանց կներկայացվեն հայկական կողմի դիրքորոշումները միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի վրա։

Ի դեպ՝ ռուսաստանցի գործիչների խմբում է նաեւ ռուս հետախույզ Աննա Չապմանը, որն այժմ  РенТВ հեռուստակայանում վարում է «Աշխարհի գաղտնիքները» հաղորդումը։ Խմբում են նաեւ Ռուսաստանի հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը, DairyNews գործակալության եւ «Ռուսսկի ռեպորտյոր» ամբագրի լրագրող Ալեքսանդր Ռիժկովը, ուրիշներ։

Այսօր նրանց ընդունել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։ Կարեն Միրզոյանը ընդգծել է «նման այցելությունների կարևորությունը ռուսաստանյան հանրության մոտ ԼՂՀ-ի և նրանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում ձևավորելու գործում»։

«Մենք ավանդաբար կողմնակից ենք  Ռուսատանի հետ լավ հարաբերությունների հաստամանը: Դրական եմ գնահատում ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլև միջազգային հանրության մյուս անդամների կողմից ԼՂՀ ճանաչումը»,- ասել է ԼՂՀ ԱԳ նախարարը։ Նա չի համաձայնել է Ռուսատանի հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովի այն կարծիքին, թե Հայաստանում անհանգստացած են այդ հեռանկարից: «Առաջին անգամ եմ լսում, որ Երևանում անհանգստացած են»,- ասել է Կարեն Միրզոյանը:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նաեւ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և պատասխանել է հակամարտության կարգավորման հեռանկարներին, տարածաշրջանային գործընթացներին և ԼՂՀ-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերին:

Ցուցադրել ավելի
Back to top button