Հասարակություն

Ադրբեջանը պատրաստ է Ինջիղուլյանին հայերնիք վերադարձնել

Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը հերթական անգամ, այս անգամ ԱՊԱ- ին, հայտարարել է, որ պատրաստ են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին հայրենիք վերադարձնել։

«Վճիռ կայացնելը բացառապես Հակոբի իրավունքն է: Եթե նա որոշի հայրենիք վերադառնալ, Ադրբեջանի Հանրապետությունը նրան կօգնի այդ հարցում: Ընդհանրապես՝ պետական հանձնաժողովը գերիներին եւ պատանդներին երկար ժամանակով պահելու կողմնակից չէ»,- նշել է նա։

Նա շեշտել է, որ Ինջիղուլյանի առողջական վիճակը եւ պայմանները լավ են։

Ցուցադրել ավելի
Back to top button