Միջազգային

Սիրիայում քիմիական զենքի օգտագործումը հաստատվում է, ո՞վ է կիրառել այն

Ասադի վարչակարգը մեղադրում է ապստամբներին
Սիրական իշխանություններն այսօր հայտարարել են, որ ընդդիմադիր ապստամբների դիրքերում հայտնաբերել են քիմիական զենք, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը։ Ըստ հաղորդման՝ սիրացի զինծառայողները քիմիական զենքը հայտնաբերել են ապստամբների թունելու, ընդ որում՝ զինվորներից ոմնաք տուժել են քիմիական նյութերից։

Ֆրանսիան մեղադրում է Ասադի վարչակարգին
Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն էլ այսօր հայտարարել է, թե բոլոր փաստերն ապացուցում են, որ սիրիական իշխանություններն են կանգնած Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման թիկունքում, հաղորդում է «Ֆրանս պրեսը»։

«Մեր տրամադրության տակ գտնվող ողջ տեղեկությունը ցույց է տալիս, որ Դամասկոսի մերձակայքում տեղի է ունեցել քիմիական զենքի օգտագործմամբ զանգվածային սպանություն, եւ Բաշար Ասադի վարչակարգը պատասխանատու է դրա համար»,- նախարարի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Ավելի շուտ Ֆաբիուսը հայտարարել էր, որ Ֆրանսիան Դամասկոսում քիմիական հարձակումից հետո հնարավոր է համարում գործողություններ Սիրիայի դեմ՝ շրջանցելով ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը ։ Ըստ նրա՝ եթե քիմիական զենքի կիրառումը հաստատվի, ապա անհրաժեշտ է «ուժային արձագանք»։ 

Back to top button