ՀասարակությունՄշակույթ

Ջիվան Գասպարյանը չի հրաժարվում որբ երեխաների համար դուդուկի դպրոց բացելու իր մտադրությունից

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/240813Jivan.mp3
Օգոստոսի  14-ին  Վիլնյուսի ազգային պատկերասրահի բակում Լիտվայում ՀՀ դեսպանատան հովանավորությամբ տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել են  անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանն ու Լիտվայի օպերայի ականավոր երգչուհի  Հասմիկ Գրիգորյանը։ Համերգին նախորդելե է ընդունելություն, որտեղ ելույթով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը: Նա մասնավորապես նշել  է, որ մշակութայնի դիվանագիտությունը ժողովուրդների մերձեցման ու երկկողմ հարաբերությունների  կարևորագույն բաղադրիչներչից է: Համերգի անցկացումը օգոստոսի 14-ին նա համարել է խորհրդանշական, քանի որ 1991-ի օգոստոսյան հենց այդ օրը Լիտվան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Վիլնյուսից վերդարձած մաեստր Ջիվան Գասպարյանն այսօր նունպես կարևորեց արվեստի լեզվով  ժողովուրդների միմյանց հետ հարաբերվելու կարևորությունը: Իր դուդուկի լեզուն հասկանում և ընդունում են ամենուր ոչ միայն հայերը, այլև՝ օտարազգիները։ 70-ամյա բեմական փորձը  վարպետին թույլ  է տալիս  սույնը պնդել առանց ավելորդ համեստության։

Ջիվան Գասպարյանին առաջիկայում հաճելի  իրադարձություն է սպասվում նաև Երևանում: Ամենայն հավանականությամբ հոկտեմբերին  Աբովյան փողոցում կբացվեն ինչպես նրա, այնպես էլ մեծանուն ևս երկու դուդուկահարների` Լևոն Մադոյանի ու Վաչե Հովսեփյանի արձանները։

Որբ և թափառաշրջիկ երեխաների համար դուդուկի դպրոց բացելու իր վաղեմի ցանկությունից Ջիվան Գասպարյանն այսօր էլ չի հրաժարվում: «Ակնկալում եմ, որպեսզի կառավարությունը տարածք հատկացնի, մեծ սիրով փողոցներից ու որբանոցներից կհավաքեմ տաղանդավոր երեխաներին ու կսովորեցնեմ դուդուկի գաղտնիքները»,- ասում վարպետն ու հավելում՝ ի վերջո հարյուր տարի չեմ ապրելու։

Ցուցադրել ավելի
Back to top button