Ջիվան Գասպարյանը չի հրաժարվում որբ երեխաների համար դուդուկի դպրոց բացելու իր մտադրությունից


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/240813Jivan.mp3
Օգոստոսի 14-ին Վիլնյուսի ազգային պատկերասրահի բակում Լիտվայում ՀՀ դեսպանատան հովանավորությամբ տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել են անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանն ու Լիտվայի օպերայի ականավոր երգչուհի Հասմիկ Գրիգորյանը։ Համերգին նախորդելե է ընդունելություն, որտեղ ելույթով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը: Նա մասնավորապես նշել է, որ մշակութայնի դիվանագիտությունը ժողովուրդների մերձեցման ու երկկողմ հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներչից է: Համերգի անցկացումը օգոստոսի 14-ին նա համարել է խորհրդանշական, քանի որ 1991-ի օգոստոսյան հենց այդ օրը Լիտվան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Վիլնյուսից վերդարձած մաեստր Ջիվան Գասպարյանն այսօր նունպես կարևորեց արվեստի լեզվով ժողովուրդների միմյանց հետ հարաբերվելու կարևորությունը: Իր դուդուկի լեզուն հասկանում և ընդունում են ամենուր ոչ միայն հայերը, այլև՝ օտարազգիները։ 70-ամյա բեմական փորձը վարպետին թույլ է տալիս սույնը պնդել առանց ավելորդ համեստության։
Ջիվան Գասպարյանին առաջիկայում հաճելի իրադարձություն է սպասվում նաև Երևանում: Ամենայն հավանականությամբ հոկտեմբերին Աբովյան փողոցում կբացվեն ինչպես նրա, այնպես էլ մեծանուն ևս երկու դուդուկահարների` Լևոն Մադոյանի ու Վաչե Հովսեփյանի արձանները։
Որբ և թափառաշրջիկ երեխաների համար դուդուկի դպրոց բացելու իր վաղեմի ցանկությունից Ջիվան Գասպարյանն այսօր էլ չի հրաժարվում: «Ակնկալում եմ, որպեսզի կառավարությունը տարածք հատկացնի, մեծ սիրով փողոցներից ու որբանոցներից կհավաքեմ տաղանդավոր երեխաներին ու կսովորեցնեմ դուդուկի գաղտնիքները»,- ասում վարպետն ու հավելում՝ ի վերջո հարյուր տարի չեմ ապրելու։