ԿարևորՀասարակություն
Արգելվել է իտալական թռչնամսի ներկրումը


ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի օգոստոսի 22-ի N հրամանով ժամանակավորապես արգելվել է Իտալիայի Հանրապետությունից կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, ասված է ծառայության ինստերնետային կայքում։
Նման քայլը պայմանավորված է Իտալիայի Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ (H7N9 տիպի) հիվանդության ներթափանցումը Հայաստանի տարածք կանխելու նպատակով: Ներմուծումն արգելվել է մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը: