Միջազգային

ԱՄՆ 4- րդ ռազմանավն է ուղղվում Սիրիայի ափեր

ԱՄՆ ռազմա- ծովային ուժերը Սիրիայի ափեր են ուղղում եւս մեկ՝ արդեն չորրորդ ռազմանավը՝ զինված թեւավոր հրթիռներով, հայտնում է «Ռոյթերը»՝ հենվելով Պենտագոնի աղբյուրների վրա։

Ինչպես հայտնել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչը՝ միջերկրածովյան շրջանում ռազմա- ծովային խմբավորման ուժեղացումը կապված է Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետեւանքով իրավիճակի հետագա սրմամբ։ Միաժամանակ, ինչպես նշել է գործակալության աղբյուրը, ամերիկյան ուժերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հրաման չեն ստացել։

 

Back to top button