2016- ին առաջին դասարանցիները համակարգիչ կստանան


«Մենք ծրագրի արդյունքում ապահովելու ենք, որպեսզի 2016 թվականի սեպտեմբերից սկսած յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա պետության կողմից ստանա անվճար համակարգիչ»,- այսօր հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում։
Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կարևոր նախապայման է հանրապետության դպոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագրի իրականացման համար, որի մեկնարկը, համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի՝ նախատեսվում է 2016 թվականից: