Միջազգային

Մենինգի՝ սեռը փոխելու ցանկությունը բանտի ղեկավարությանը փակուղու առաջ է կանգնեցրել

WikiLeaks- ի իրազեկիչ, 35 տարվա ազատազրկման դատապարտված Բրեդլի Մենինգի սեռը փոխելու եւ իգական Չելսի անունը առնելու ցանկությունը Ֆորտ Լիվերնուորտ զինվորական բանտի ղեկավարությանը փակուղու առաջ է կանգնեցրել։ Մենինգի փաստաբանը խոստացել է, թե ամեն հնարավորը կանի, որ բանտի վարչակազմը բավարարի Մենինգի խնդրանքը, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

Իր հերթին ԱՄՆ բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Ռայթը հիշերել է, որ այս կալանավայրի բոլոր բանտարկյալները զինվոր են համարվում եւ նրանց համար սեռը փոխելու բժշկական ծառայություն նախատեսված չէ։ Ֆորդ Լիվենուորտի բանտի ներկայացուցիչ ՋորջՄարսեկը հայտարարել է, որ առաջին անգամ են նման իրավիճակի բախվում։ Նրա խոսքով՝ բոլոր բանտարկյալներն այնտեղ տղամարդ են եւ եթե Մենգինը ցանկանում է «սկսել հորմոթերապիա» սեռը փոխելու համար, ապա պետք է խնդրի, որ իրեն քաղաքացիական բանտ տեղափոխեն։

Ամերիկացի իրավաբանները կարծում են, որ դա չափազանց դժվար է, հաշվի առնելով Մենինգի կատարած հանցագործության ծանրությունը եւ ազատազրկման ժամկետ։ Միաժամանակ՝ սեռական փոքրամասնության իրավունքների հարցն այսօր ամերիկյան ներքաղաքական ամենակարեւոր խնդիրն է եւ բարձրացնում է Մենինգի գործի բարենպաստ լուծման հնարավորությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button