ԿարևորՄիջազգային

Ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրներին» վերջին առաջնորդները

Կահիրեում եւ Գիզայում այս գիշեր ձերբակալվել են «Մահմեդական եղբայրներ» շարժման երկու առաջնորդներ՝ Մուհամեդ ալ Բելտագին եւ Իսլա ալ Արյան։ Նրանք իրենց կողմնակիցներին կոչ էին անում այսօր դուրս գալ փողոց եւ մասնակցել «միլիոնավոր նահատակների ուրբաթին»։ «Մահմեդական եղբայրները» փորձում են օգտագործել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի բանտից ազատ արձակվելու փաստը, երկրում նոր գործողություններ սկսելու համար, ասում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

«Այդ նախագիծն ի սկզբանե ձախողված է, քանի որ իշխանությունը մայրաքաղաքում իրավիճակը պահում է լիակատար վերահսկողության տակ»,- ասել է տեղացի վերլուծաբան Սամիհ Իդը։ Նրա խոսքով՝ իսլամական շարժումը ջախջախված է եւ չի կարող ուշքի գալ։ Այս գիշեր ձերբակալվածները «Մահմեդական եղբայրների» երկու ամենադինամիկ առաջնորդներին էին եւ, փաստորեն, շարժումը լիակատար գլխատված է։

Միաժամանակ Կապիրեում շարունակվում է արտակարգ դրությունը եւ գործում պարետային ժամը։

Back to top button