ՄիջազգայինՄշակույթ

Լենոնի պիջակը վաճառվել է 10 հազար դոլարով

Աշխարհահռչակ «Բիթլզի» խմբի հանրաճանաչ առաջնորդ Ջոն Լենոնի հայտնի փիրուզագույն պիջակը նախօրեին Դերբշիրում (ՄԹ) կայացած աճուրդում վաճառվել է 10,8 հազ. դոլարով, գրում է Herald Sun- ը։

Այս պիջակը երկար տարիներ գտնվում էր ջազմեն Ջո Ջոնսոնի հավաքածուում, որը հավաքում էր բիթլզների իրերը։ Ավելի ուշ՝ այն նվիրել էր իր ընկերուհում՝ Թոնի Գոդարին ծննդյան օրվա առթիվ։ Վերջինիս խոսքով՝ ինքն այդ պիջակը պահել է 25 տարի եւ «եկել էր այն վաճառելու ժամանակը»։

Լենոնի պիջակի գնորդի անունը հայտնի չէ, միայն հայտնի է, որ այդ կինը հավաքում է երաժշտական հայտնի գործիչների իրերը։
Փիրուզագույն այդ պիջակը Լենոնը կրում էր 1960- ականների վերջերին։

Back to top button