Քաղաքական
«Ժառանգության» հանրահավաքն Ազատության հրապարակում (ֆոտոաշարք)


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատություն հրապարակում հրավիրած հանրահավալի ընթացքում հայտարարել է, որ սկսում է հանրահավաքների շարքը։
Իր ելույթում նա նշել է, որ Հայաստանում քաղաքական եւ հասարակական շարժումները պետք է միավորվեն հանուն երկրի ապագայի եւ արմատական փոփոխությունների։ Նա նշել է, որ Հայաստանը գտնվում է կախվածության մեջ այլ երկրներից, որպես ասվածի ապացույց նշելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, Թուրքիայի նախագահի Ադրբեջանում արած այն հայտարարությունը, թե Թյուրքալեզու պետությունների հաջորդ գագաթաժողովը կանցկացվի Լեռնային Ղարաբաղում ե այլն։
Հանրահավաքի ավարտին նա ներկյացրել է հանրային պահանջ՝ ակնկալելով հանրապետությունում քաղաքական թեժ աշուն։