Հասարակություն

Ավտոբուսը 18 ուղեւրներով ընկել է ձորը. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր առավոտյան` ժամը, ժամը 09.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան- Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում տեղի ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ- ից։

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքերում, «ՊԱԶ» մակնիշի 62SL361 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի ավտոբուսում գտնվող տնօրենն ու 17 ուսուցիչները տեղափոխվել են Դիլիջան քաղաքի ԲԿ: Ըստ բժիշկների` տուժածներ Ն.Գ.-ի և Լ.Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և դադարեցրել գազի արտահոսքը:

Կարդացեք նաև
Close
Back to top button