

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Մենք, բնական է, ակնկալում ենք զինվորի (ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի) վերադարձը հայրենիք, մնացածը, այդ թվում նաև փոխանակումը, դետալներ են։ Մեզ համար էականը այն է, որ նա վերադառնա»,- կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Փոխարտգործանախարարը չի կիսել լրագրողներից մեկի այն կարծիքը,որ իրենց գերատեսչությունն ամեն ինչին վերջինն է արձագանքում: