ԿարևորՀասարակություն

Ռազմագերու հարցով Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին

Ադրբեջանում գերության մեջ մտնվող զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ազատ արձակման հարցով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդին՝ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ հայրապետը շեյխ ուլ իսլամին կոչ է արել քայլեր ձեռնարկել հայ զինվորի ազատ արձակման և հայրենիք վերադարձնելու համար։
Մեկ այլ գրությամբ Վեհափառն այս հարցում խնդրել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի աջակցությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button